Լևանդովսկին կրկնել է Գերդ Մյուլլերի անհավանական թվացող ռեկորդը

Լևանդովսկին կրկնել է Գերդ Մյուլլերի անհավանական թվացող ռեկորդը

16/05/2021 - 00:01

Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Ֆրայբուրգի» դեմ․ գրանցվեց 2։2 հաշիվը։

Հանդիպման 26-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմից իր հերթական գոլը հեղինակեց Ռոբերտ Լևանդովսկին, ով ընթացիկ մրցաշրջանում ներքին առաջնությունում խփեց 40-րդ գնդակը։

Ինչպես տեղեկացնում է Opta Franz-ը, լեհ հարձակվղը կրկնել է «Բավարիայի» լեգենդար նախկին հարձակվող Գերդ Մյուլլերի՝ 1971/72 մրցաշրջանում գրանցաց ցուցանիշը։

Այժմ Լևանդովսկին և Մյուլլերը մեկ մրցաշրջանի ընթացքում Բունդեսլիգայի շրջանակում երբևէ բոլորից շատ գոլ խփած ֆուտբոլիստներն են։

Ընդ որում, Ռոբերտ Լևանդովսկին իր ակտիվում դեռևս մեկ հանդիպում էլ ունի, որպեսզի գերազանցի Գերդ Մյուլլերի 49 տարվա վաղեմության ռեկորդը։ «Բավարիան» Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում մայիսի 22-ին «Ալյանց Արենա» մարզադաշտում կմրցի «Աուգսբուրգի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023