Լիվերպուլի հաղթարշավը շարունակվում է. Կլոպի թիմն առավելության հասավ Վեսթ Հեմի նկատմամբ 🎥

Լիվերպուլի հաղթարշավը շարունակվում է. Կլոպի թիմն առավելության հասավ Վեսթ Հեմի նկատմամբ 🎥

24/09/2023 - 20:47

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն ուներ` հաղթելով 3:1 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմի գոլերը խփեցին Մոհամեդ Սալահը, Դարվին Նունյեսն ու Դիոգու Ժոտան։

«Մրճահարների» կազմից էլ աչքի ընկավ Ջարեդ Բոուենը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Նշենք, որ մերսիսայդյան ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում տոնել է արդեն 6 անընդմեջ հաղթանակ։

«Վեսթ Հեմը», 10 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023