Լիդսի հնգամյա երկրպագուն պատրաստ է 15 ֆունտով գնել սիրելի ֆուտբոլիստին

Լիդսի հնգամյա երկրպագուն պատրաստ է 15 ֆունտով գնել սիրելի ֆուտբոլիստին

19/04/2020 - 11:06

Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Լիդսի» հնգամյա երկրպագու Դանիել Օտենը «Բրայթոնին» նամակ է ուղարկել, որպեսզի ակումբը բաց թողնի իր սիրելի ֆուտբոլիստ, պաշտպան Բեն Ուայթին։ Նրան գնելու համար տղան պատրաստ է տրամադրել իր ողջ կարողությունը։

«Սիրելի Փոլ (խմբ․՝ «Բրայթոնի» նախագահ), ես հինգ տարեկան եմ և երկրպագում եմ «Լիդսին»։ Գրում եմ այս նամակը, որպեսզի պատմեմ ձեր խաղացողի մասին, ով վարձավճարով հանդես է գալիս մեր ակումբի կազմում։ Նա իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է, ում անունն է Բեն Ուայթ։

Եթե հնարավոր է, կարո՞ղ ենք նրան մրցաշրջանի ավարտին գնել։ Ես հաշվեցի իմ ողջ կարողությունը, ես ունեմ 15,7 ֆունտ»,- գրել է տղան։

«Բրայթոնի» պատասխանը չի ուշացել․

«Շնորհակալ ենք նամակի համար։ Դուք ցանկանում եք օգնել ձեր սիրելի ակումբին։ Հիանալի է, որ դու առաջարկում ես գումար հանուն քո սիրելի «Լիդսի» և դու միանշանակ լավ ես գլուխ հանում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների հարցում։ Միգու՞ցե ապագայում որոշես սկաուտինգով զբաղվել։

Քո առաջարկին մենք ուշադրություն ենք դարձրել, սակայն գիտենք, որ մեր մարզիչը և տեխնիկական տնօրենը Բենին համարում ենք անչափ կարևոր ֆուտբոլիստ, այդ պատճառով էլ վախենում եմ, որ եկող ամառ Բենին չենք վաճառի «Լիդսին»։ Սակայն, ևս մեկ անգամ շնորհակալություն նամակի համար։ Քեզ և քո ընտանիքին, «Լիդսի» բոլոր աշխատակինցերին ամենայն բարիք ենք ցանկանում։ Հուսով ենք՝ կրկին ֆուտբոլ կխաղանք»,- նշվում է «Բրայթոնի» նամակում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023