Լեո Մեսսին շրջանցել է Պելեին` սահմանելով պատմական ռեկորդ

Լեո Մեսսին շրջանցել է Պելեին` սահմանելով պատմական ռեկորդ

10/09/2021 - 12:50

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրում Արգենտինայի հավաքականը սեփաիան հարկի տակ մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ` հաղթելով 3:0 հաշվով։

«Ալբիսելեստեի» բոլոր գոլերը խփել է Լեո Մեսսին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 34-ամյա հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում խփած գոլերւ քանակը հասցրել է 79-ի։

Մեսսին այդկերպ շրջանցել է Պելեի ցուցանիշը` դառնալով հարավամերիկյան հավաքականների կազմում երբևէ բոլորից շատ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը։

Նշենք, որ լեգենդար Պելեի անվան դիմաց Բրազիլիայի հավաքականի կազմում կա խփած 77 գոլ։

Հավեկենք, որ Լեո Մեսսին այդ ցուցանիշին հասել է անցկացրած 153 խաղում, իսկ Պելեն` 91։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023