Լեո Մեսսին առաջին գոլն է խփել ՄԼՍ-ի շրջանակում🎥

Լեո Մեսսին առաջին գոլն է խփել ՄԼՍ-ի շրջանակում🎥

27/08/2023 - 11:44

Ամերկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 23-րդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Նյու-Յորք Ռեդ Բուլին»։

Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լեո Մեսսին, ով փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին և 89-րդ րոպեին եզրափակեց գեղեցիկ գրոհը` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։

Նշենք, որ արգենտինացի հարձակվողը «Ինտեր Մայամիի» կազմում առաջին գոլը խփեց ՄԼՍ-ի շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023