Լեոնարդո. «Ընդմիջմանը  ՊՍԺ-ն վստահ էր, որ կանցնի առաջ և կարող է հաղթել ՉԼ-ն»

Լեոնարդո. «Ընդմիջմանը ՊՍԺ-ն վստահ էր, որ կանցնի առաջ և կարող է հաղթել ՉԼ-ն»

10/03/2022 - 11:22

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»` լքելով պայքարը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն.

«Սա մեծ հարված էր մեզ համար։ Առաջին բաց թողած գնդակը շատ բան փոխեց. մենք սկսեցին «կորել» դաշտում, իսկ «Ռեալը» օգտվեց դրանից։

Պետք է ընդունենք մեր` դժվար իրավիճակներին դիմակայելու անկարողության փաստը։

Մենք պարտվեցինք, և վերլուծելու շատ բան ունենք։ Պետք է հնարավորինս շուտ գտնել պատճառներն ու լուծումը։

Հանդիպման ընդմիջմանը մենք վստահ էինք, որ ավելի լավ ենք խաղում ու կանցնենք առաջ և կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան, իսկ երբ ամեն ինչ այսպես է ավարտվում, պետք է մտածել, թե ինչն էր պատճառը, բայց դրա համար ժամանակ է պետք»,- բրազիլացի ֆունկցիոների խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023