Լացիոն ֆանտաստիկ խաղով ջախջախեց Միլանին` ներխուժելով լավագույն եռյակ🎥

Լացիոն ֆանտաստիկ խաղով ջախջախեց Միլանին` ներխուժելով լավագույն եռյակ🎥

25/01/2023 - 01:42

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Միլանի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «արծիվները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` 4 անպատասխան գնդակ ուղարկելով «ռոսոներիների» դարպասը։

Մաուրիցիո Սարիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Մատիա Ձականին, Լուիս Ալբերտոն ու Ֆելիպե Անդերսոնը։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» վաստակեց 37 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

37-ական միավոր ունեն նաև «Ինտերն» ու «Ռոման», որոնք լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։

«Միլանը», 38 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023