Լացիոն փորձում է մնալ չեմպիոնական պայքարում?

Լացիոն փորձում է մնալ չեմպիոնական պայքարում?

28/06/2020 - 12:08

Երեկ՝ հունիսի 27-ին, իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում առաջատարների շրջանակում ընթացող «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեցին «մանուշակները»։ Ձախ եզրում բավականին գեղեցիկ անցում ձեռնարկեց արդեն վետերան Ֆրանկ Ռիբերին, ով գեղեցիկ հնարքով շրջանցեց մրցակցի երկու պաշտպաններին, ճեղքեց «Լացիոյի» տուգանային հրապարակ և գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից հետո «Լացիոն» փորձում էր խաղը վերցնել իր ձեռքը, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում։ «Արծիվների» մոտ զգացվում էր, որ վերջին երեք ամսվա ընթացքում միայն երկրորդ հանդիպումն է ակումբը անցկացնում, իսկ ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով այնքան էլ լավ վիճակում չեն։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստները քիչ մնաց կրկնապատկեն հաշվի տարբերությունը, սակայն Ռաշիդ Ղեզալի կատարած հեռահար հարվածից հետո «արծիվներին» փրկեց դարխասաձողը։

65-րդ րոպեին «արծիվները» 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին․ հյուրերի դարպասապահ Բարտոլոմեյ Դրագովսկսին կանոնների խախտում թույլ տվեց Ֆելիպե Կայսեդոյի նկատմամբ։ Գնդակին մոտեցավ Չիրո Իմոբիլեն և հուժկու հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Իմոբիլեն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում խփեծ 28-րդ գնդակը՝ գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։

Խփած պատասխան գոլից հետո հռոմեական ակումբը վստահություն ձեռք բերեց, և ի վերջո, 83-րդ րոպեին հաղթանակ կորզեց։ «Լացիոն» արագ գրոհ ձեռնարկեց դաշտի կենտրոնով․ Լուիս Ալբերտոն դաշտի միջնամասում ստանալով գնդակը՝ շարժվեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, փորձեց հարվածին դիրք դուրս բերել Իմոբիլեին, սակայն փոխանցումը չստացվեց, և գնդակը կրկին վերադարձավ իսպանացի կիսապաշտպանի մոտ, ով էլ հիանալի հարվածով գրավեց դարպասի մոտակա անկյունը՝ անչափ կարևոր հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպսիով, Ֆիլիպո Ինձզագիի սաները վաստակեցին 65 միավոր և շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 4 միավոր։ «Ֆիորենտինան» 31 միավորով 13-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023