Լացիոն պատրաստ է «ոսկե խաղ» անցկացնել Յուվենտուսի հետ

Լացիոն պատրաստ է «ոսկե խաղ» անցկացնել Յուվենտուսի հետ

28/04/2020 - 20:57

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է, որ հռոմեական ակումբը պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնին պարզելու համար «Յուվենտուսի» հետ «ոսկե խաղ» անցկացնել։

«Այո՛, ես կհամաձայնեի, սակայն այդ հարցի շուրջ այդքան էլ չեմ մտածել։ Մրցաշրջանը վաղ, թե ուշ վերսկսվելու է։

Մրցաշրջանի ընթացքում մենք հասկացանք, որ չենք կարող պայքարել երեք ճակատով և որոշեցինք Եվրոպա Լիգան զոհաբերենք։ Այդ կերպ մենք ամեն շաբաթ անցկացնում ենք միայն մեկ հանդիպում, իսկ մեր մրցակցիները՝ երկու հանդիպում, սակայն, երբ րցաշրջանը վերսկսվի, ապա մենք նույնպես շաբաթական երկու հանդիպում կանցկացնենք՝ կորցնելով այդ առավելությունը։

«Լացիոն» «Յուվենտուսին» զիջում է ընդամենը 1 միավոր, սակայն մրցաշրջանի առաջին հատվածում մենք նրանց հաղթեցինք 3։1 հաշվով։ Նույն հաշվով մենք նրանց հաղթեցինք նաև Սուպեր գավաթի եզրափակչում․ այժմ մեզ ևս մեկ հանդիպում է սպասվում։

Հանուն արդարության նշեմ, որ «Ինտերն» ու «Ատալանտան», որոնք համապատասխանաբար 8 և 14 միավորով հետ են մեզնից, չպետք է խառնվեն չեմպիոնական պայքարին»,- Լոտիտոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ա սերիայի դադարեցման պահին «Յուվենտուսը» 26 տուրից հետո վաստակել է 63 միավոր, իսկ «Լացիոն»՝ 62։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023