Լապորտա. «Վստահ եմ` Բարսան կհաղթի Ռեալին»

Լապորտա. «Վստահ եմ` Բարսան կհաղթի Ռեալին»

22/10/2021 - 10:40

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է առաջիկա հանգստյան օրերին կայանալիք Էլ Կլասիկոյի մասին.

«Լավ կանխազգացում ունեմ. մենք երկու անընդմեջ հաղթանակ ենք տոնել, Ագուերոն ու Ֆաթին վերականգնվել են վնասվածքներից և խաղալու ենք մեր երկրպագուների աչքի առաջ։

Եթե հաղթենք «Ռեալին», հիանալի կլինի նշելը։ Ես լավատեորեն եմ տրամադրված և վստահ եմ, որ կհաղթենք»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հավելենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023