Լապորտա. «Լա լիգան հաղթելը Բարսելոնայի նպատակներից մեկն է»

Լապորտա. «Լա լիգան հաղթելը Բարսելոնայի նպատակներից մեկն է»

27/02/2022 - 14:47

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հավատում է, որ կատալոնական ակումբը կարող է հաղթել Լա լիգան.

«Մենք գոհ ենք, թե ինչպես են ընթանում մեր գործերը, սակայն հասկանում ենք, որ պետք է ավելի շատ գոլ խփենք։ Ես վաղուց եմ ասել, որ Լա լիգան հաղթելը «Բարսելոնայի» նպատակներից մեկն է. այդ տեսանկյունից ոչինչ չի փոխվել։

Այդուհանդերձ, գիտակցում ենք, որ չեմպիոն դառնալը շատ դժվար կլինի, քանի որ մրցաշրջանի մեկնարկում այդքան լավ հանդես չէինք գալիս, որքան հիմա։ Մենք պետք է շատ ասպեկտներում բարելավենք և աշխատում ենք այդ ուղղությամբ։

Օրեցօր մենք կատարելագործվում ենք, ինչի համար երջանիկ եմ։ Կփորձենք հաղթել բոլոր այն մրցաշարերը, որոնց մասնակցում ենք»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի շրջանակում անցկացրած 24 խաղից հետո վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` առաջատար «Ռեալին» զիջելով 18 միավոր, սակայն կատալոնական ակումբը, «սերուցքայինների» համեմատ, երկու հանդիպում պակաս է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023