Լապորտան երազում է Կլոպին նշանակել Բարսելոնայի գլխավոր մարզիչ

Լապորտան երազում է Կլոպին նշանակել Բարսելոնայի գլխավոր մարզիչ

07/02/2024 - 13:38

«Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող է փնտրում Խավիի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։

As-ը հայտնում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան երազում է Յուրգեն Կլոպին նշանակել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։

Լապորտան դիտարկում է նաև Պեպ Գվարդիոլայի տարբերակը, սակայն իսպանացի մասնագետին հրավիրելը գրեթե անհնար է թվում. վերջինս մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Ինչ վերաբերում է Կլոպին, ապա չնայած գերմանացի մասնագետը վերջերս հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Լիվերպուլից» և ցանկանում է որոշ ժամանակ աշխատանքային դադար վերցնել, Լապորտան մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել նրա հետ` քննարկելու հավանական համագործակցության տարբերակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023