Լապորտան` Բարտոմեուի մասին․ «Ես դեռ 2015-ին եմ ասել, որ չեմ վստահում այդ մարդկանց»

Լապորտան` Բարտոմեուի մասին․ «Ես դեռ 2015-ին եմ ասել, որ չեմ վստահում այդ մարդկանց»

03/01/2021 - 13:34

Բարսելոնայի նախագահի թեկնածու և նախկին նախագավ (2003-2010 թթ․) Ժուան Լապորտան խոսել է իր կառավարման տարիների մասին, ինչպես նաև գնահատել է ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեու աշխատանքը ակումբի ղեկին։

«Իհարկե, իմ ղեկավարման ժամանակ որոշ սխալներ եղել են, սակայն ես նախընտրում եմ միայն լավը հիշել։ Ես այդ սխալներից օգուտ եմ քաղել և իմ փորձը կօգնի ինձ չկրկնել նախկին սխալները։ Ես շատ լավ հիշողություններ ունեմ իմ անցյալից։ Ներողություն եմ խնդրում, որ միայն լավն եմ հիշում։

Ես դեռ 2015-ին եմ ասել, որ չեմ վստահում այդ մարդկանց, որոնք ստանձնեցին ակումբի ղեկը` ո՛չ նրանց, ո՛չ նրանց ղեկավարման սկզբունքներին (խմբ․՝ խոսքը Խոսեպ Բարտոմեուի և նրա խմբի մասին է)։ Մենք նրանց շատ լավ ժառանգություն թողեցինք, սակայն նրանք միայն օգտվեցին դրանից»,- եզրափակել է իր խոսքը Լապորտան։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» նախագահական ընտրությունները կկայանան հունվարի 24-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023