Լայպցիգի աստղը հայտնվել է անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում

Լայպցիգի աստղը հայտնվել է անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում

15/02/2022 - 12:07

«Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաների» ղեկավարությունը Նկունկուին short-list-ում ավելացրել այն բանից հետո, երբ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկը խորհուրդ տվեց հետևել նրան։

Հատկանշական է, որ մինչ այս պահը, «Մանչեսթեր Յունայթեդը» ուշարդություն չի դարձրել Քրիստոֆեր Նկունկուի խաղին, սակայն Ռանգնիկը ներկայացրել է նրա խաղային առավելությունները և հորդորել իրականացնել այս գործարքը։

Սպասվում է, որ մանկունյական ակումբն այս տրանսֆերի միջոցով փորձելու է փոխարինել Պոլ Պոգբային, ով, ամենայն հավանականությամբ, ամառային տրասնֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Յունայթեդից»։

Հիշեցնենք, որ Ռալֆ Ռանգնիկը մանկունյական ակումբի գլխավոր մարչի պաշտոնում կմնա մինչև հունիսի 30-ը, ինչից հետո կդառնա ակումբի ղեկավարության խորհրդականը։

Գերմանացի մասնագետը Նկունկուի խաղին ծանոթ է «Լայպցիգում» աշխատելու տարիներից, որտեղ երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

Ինչ վերաբերում է Քրիստոֆեր Նկունկուի մրցելույթներին, ֆրանսիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023