Լայպցիգը հիացնում է` հյուրընկալվելիս ջախջախելով Բորուսիա Դորտմունդին🎥

Լայպցիգը հիացնում է` հյուրընկալվելիս ջախջախելով Բորուսիա Դորտմունդին🎥

03/04/2022 - 12:11

Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ «Բորուսիան» մրցեց «Լայպցիգի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «ցլերը» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին ու հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեցին «Բորուսիային»։

Դոմենիկո Տեդեսկոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կոնրադ Լայմերը, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրիստոֆեր Նկունկուն ու Դանի Օլմոն։

«Բորուսիայի» միակ գոլը խփեց Դոնիել Մալենը։

Նշենք, որ Նկունկուն իր անվան դիմաց գրանցեց նաև երկու գոլային փոխանցում։

Ֆրանսիացի կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարել է արդեն 11 ասիստ ու այդ ցուցանիշով զիջում է միայն Թոմաս Մյուլլերին («Բավարիա», 16)։

Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 48 միավոր` ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում։

«Բորուսիան», 57 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023