Լամին Յամալը մերժել է անգլիական գրանդի առաջարկը

Լամին Յամալը մերժել է անգլիական գրանդի առաջարկը

16/09/2023 - 10:24

«Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր փոխել ակումբային գրանցումը։

Diario Sport-ը հայտնում է, որ պատանի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել «Մանչեսթեր Սիթին», որն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին փորձել է նրան համոզել համալրել իր շարքերը։

Այդուհանդերձ, Յամալն անմիջապես մերժել է «քաղաքաբնակների» առաջարկը, քանի որ վերջինս կենտրոնացած է միայն «Բարսելոնայում» մրցելույթների վրա։

Հատկանշական է, որ, ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների, «բլաուգրանայի» ղեկավարությունը հիասթափված է «Մանչեսթեր Սիթիի» գործելաոճից։

Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը, բացի Յամալից, փորձել է գրավել նաև Ալեքս Բալդեի ու «Բարսելոնայի» Մ-19 թիմի կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիի ուշադրությունը։

Բացի դրանից, դեռ 2023 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «քաղաքաբնակներն» անհասկանալիօրեն արգելափակել էին Ժոաու Կանսելուի տեղափոխությունը «Բարսելոնա»։

Ամեն դեպքում, «բլաուգրանան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ի վերջո, կարողացավ վարձակալել պորտուգալացի պաշտպանին։

Չնայած այդ տրանսֆերին` այժմ կողմերի միջև հարաբերությունները բավական լարվել են։

Հավելենք, որ Լամին Յամալն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 4 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023