Իտալիայի գավաթ. Միլանը վստահ խաղով ջախջախեց Կալյարիին 🎥

Իտալիայի գավաթ. Միլանը վստահ խաղով ջախջախեց Կալյարիին 🎥

03/01/2024 - 11:54

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիները» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լուկա Յովիչը, մեկական գոլ էլ խփեցին Շակա Տրաորեն ու Ռաֆայել Լեաուն, իսկ սարդինական ակումբից աքի ընկավ Պաուլո Ացին։

Այսպիսով, «Միլանը» դուրս եկավ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ատալանտա» – «Սասուոլո» դիմակայության հաղթողի դեմ։

Ավելացնենք, որ վերոնշյալ հանդիպումը կկայանա հունվարի 3-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023