Իտալական կրքեր «Սան Սիրոյում». Յուվենտուսը համառ պայքարում հաղթեց  Միլանին🎥

Իտալական կրքեր «Սան Սիրոյում». Յուվենտուսը համառ պայքարում հաղթեց Միլանին🎥

23/10/2023 - 00:43

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 63-րդ րոպեին Մանուել Լոկատելիի խփած միակ գոլը։

Հանուն արդարության` նշենք, որ «ռոսոներիները» 40-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Մալիկ Թիաուն։

Այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Միլանը» մնաց 21 միավորով և նահանջեց 2-րդ հորիզոնական` ընթացիկ տուրում Ա սեիրիայի առաջատարի դիրքը զիջելով «Ինտերին», որի ակտիվում կա 22 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023