Իտալական կրքեր Թուրինում. Միլանը հաղթեց Յուվենտուսին` նվաճելով ՉԼ ուղեգիր🎥

Իտալական կրքեր Թուրինում. Միլանը հաղթեց Յուվենտուսին` նվաճելով ՉԼ ուղեգիր🎥

29/05/2023 - 10:42

Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, որտեղ «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց Օլիվիե Ժիրուի 40-րդ րոպեին խփած միակ գոլը։

Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 67 միավոր և առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։

«Յուվենտուսը», 59 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023