Պաշտոնական․ Բավարիայի  նախկին ֆուտբոլիստը գլխավորեց ԲԿՄԱ-ն

Պաշտոնական․ Բավարիայի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց ԲԿՄԱ-ն

23/03/2021 - 16:02

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խորվաթիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին հարձակվող Իվիցա Օլիչը ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա մասնագետը «բանակայինների» գլխավոր մարզչի աշխատանքը կսկսի արդեն մարտի 23-ից։

Խորվաթ նախկին ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Վիկտոր Գոնչարենկոյին, ով մարտի 22-ին պաշտոնանկ արվեց զբաղեցրած պաշտոնից։

Իվիցա Օլիչը 2017 թվականից Խորվաթիայի հավաքականում ընդգկրված էր Զլատկո Դալիչի մարզչական շտաբում՝ որպես վերջինիս օգնական։

Հիշեցնենք, որ Իվիցա Օլիչն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2003-2007թթ․ արդեն հանդես եկել է ԲԿՄԱ-ի կազմում։ Նա մոսկովյան ակումբի մարզաշապիկով անցկացրել է 116 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Օլիչը, բացի ԲԿՄԱ-ից, հանդես է եկել նաև «Համբուրգի» (143 խաղ, 51 գոլ և 20 գոլային փոխանցում), «Վոլֆսբուրգի» (94 խաղ, 33 գոլ և 15 գոլային փոխանցում), «Բավարիայի» (80 խաղ, 23 գոլ և 13 գոլային փոխանցում), «Մյունխեն-1860»-ի (33 խաղ, 5 գոլ և 4 գոլային փոխանցում), «Հերտա II»-ի (30 խաղ, 10 գոլ), ինչպես նաև «Դինամո Զագրեբի» կազմում (4 խաղ, 3 գոլ)։

Նախկին հարձակվողը ևս 20 գոլ խփել է Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրած 104 հանդիպման շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023