Ինտերը կրկին միավորներ է կորցնում․ Սպեցիան դիմացավ միլանցիների ճնշմանը🎥

Ինտերը կրկին միավորներ է կորցնում․ Սպեցիան դիմացավ միլանցիների ճնշմանը🎥

22/04/2021 - 00:42

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ 12-րդ րոպեին տանտերերը Դիեգո Ֆարիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Շոկային մեկնարկից հետո «ներաձուրիները» միանգամից տիրեցին նախաձեռնությանը՝ ստեղծելով մի շարք վտանգավոր պահեր։

Նախ նպաստավոր դիրքից վրիպեց Լաուտարո Մարտինեսը, ապա՝ Նիկոլո Բարելան․ երկու դեպքում էլ հարվածը շեղ ստացվեց։

39-րդ րոպեին «Ինտերի» ֆուտբոլիստները, ի վերջո, հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը․ կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «ներաձուրիները» կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Լաուտարո Մարտինեսի հարվածից հետո «Սպեցիայի» դարպասապահ Իվան Պրովեդելը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։

Երկրորդ խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ Անտոնիո Կոնտեի թիմն ուներ տարծքային հսկայական առավելություն․ միլանյան ակումբի ֆուտբոլիստներն անդադար գրոհում էին, սակայն որոշ դրվագներում Պրովեդլը, իրոք, հրաշքներ էր գործում՝ ամեն անգամ փրկելով իր թիմին։

Միլանյան ակումբի ֆուբտոլիստները խաղավարտին մոտ երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը, սակայն թե՛ Ռոմելու Լուկակուի և թե՛ Լաոտւարո Մարտինեսի գոլերը հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Չիֆին, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չեղարկեց։

Ամեն դեպքում, հյուրերին այդպես էլ չհաջողվեց խփել հաղթական գնդակը, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Հատկանշական է, որ Վինչենցո Իտալյանոյի սաներն այս խաղում իրենց միակ գոլը հեղինակեցին կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ։

Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 76 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը, սակայն 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանին» գերազանցում է արդեն 10 միավոր։

«Սպեցիան» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023