Ինտերը համառ պայքարում հաղթեց Նապոլիին 🎥

Ինտերը համառ պայքարում հաղթեց Նապոլիին 🎥

05/01/2023 - 01:38

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց առաջնության առաջատար «Նապոլիի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում` «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեց 56-րդ րոպեին Էդին Ջեկոյի խփած միակ գոլը։

Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով իր հիանալի փոխանցումով սկիզբ դրեց «Ինտերի» գոլային գրոհին։

Հավելենք, որ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

«Նապոլին», 41 միավորով, շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ Լուչաինո Սպալետիի թիմն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023