«Ինձ դուր են գալիս Բարսելոնայի» պարտությունները.  Գուտին հերքել է Բարսան գլխավորելու  ցանկության մասին լուրերը

«Ինձ դուր են գալիս Բարսելոնայի» պարտությունները. Գուտին հերքել է Բարսան գլխավորելու ցանկության մասին լուրերը

04/10/2021 - 10:21

Օրեր առաջ համաշխարհային մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե «Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին կիսապաշտպան Գուտին «Բարսելոնան» գլխավորելու ցանկություն է հայտնել։

«Կգլխավորե՞ի «Բարսելոնան»։ Ինչո՞ւ` ոչ»։ Ըստ AS պարբարականի տարածած տեղեկության` այսպես էր Գուտին մեկնաբանել կատալոնական ակումբը գլխավորելու մասին հարցին։

Եվ ահա Գուտին հերքել է, որ նման բան է ասել.

«Ես երբեք չեմ գլխավորի «Բարսելոնան»։ Այնտեղ պարզապես մեծ խառնաշփոթ է։ Բացի դրանից, ինձ դուր են գալիս «Բարսելոնայի» պարտությունները»,- Գուտիի խոսքերը մեջբերում է El Larguero-ն։

Հիշեցնենք, որ Գուտին «Ռեալի» մարզադպրոցի նախկին սան է, որի կազմում հանդես է եկել 1996-2010 թթ. և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 542 հանդիպում` դառնալով 77 գոլի և 90 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023