Գյունդողանը պատմել է, որ թուրքական ազգանվան պատճառով նրան չեն ցանկացել բնակարան տալ

Գյունդողանը պատմել է, որ թուրքական ազգանվան պատճառով նրան չեն ցանկացել բնակարան տալ

27/04/2021 - 12:20

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայն Գյունդողանը պատմել է, որ երբ հանդես էր գալիս «Բորուսիա Դորմտունդի» կազմում, բախվել է ազգային խտրականության։

«Երբ ես տեղափոխվեցի Դորտմունդ կարծում էի, թե պատրաստ եմ ամեն ինչի, սակայն սխալվում էի։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ պատահեց ինձ հետ։

Ես բնակարան էի փնտրում և լսեցի, թե մարդիկ ինչպես էին խոսում իմ ազգանվան մասին․ «Լսե՞լ եք այդ ազգանունը։ Գյունդողան․ այն թուրքական է։ Դու վստա՞հ ես, որ կարող ես քեզ թույլ տալ վարձել այս բնակարանը»։

Երբ ես նրանց ասացի, որ ֆուտբոլիստ եմ, նրանց ձայնն անմիջապես փոխվեց․ «Օ՜հ, սըր, խնդրեմ, համեցեք և նայեք բնակարանը»։ Եվ այդ մարդիկ իրենք ներգաղթյալներ էին։ Ես շատ տխուր էի այդ դեպքից հետո»,- նշել է Գյունդողանը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանը 2011-2016 թթ․ հանդես է եկել «Բորուսիա Դորմտնունդի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 157 հանիդպում՝ դառնալով 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Գյունդողանը 2016 թվականից ի վեր հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Նրա տրանսֆերի դիմաց մանկունյական ակումբն այն ժամանակ վճարել է 27 մլն եվրո։

Հավելենք, որ Իլյայ Գյունդողանը ծնվել է Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում։ Նրա հայրը թուրք ներգաղթյալ է, իսկ մայրը՝ գերմանուհի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023