Տուխելի անվան Չելսին․ Ինչպե՞ս Տուխելն առաջին անգամ հաղթեց  Պեպին

Տուխելի անվան Չելսին․ Ինչպե՞ս Տուխելն առաջին անգամ հաղթեց Պեպին

18/04/2021 - 14:43

Անգլիայի գավաթի՝ FA cup-ի կիսաեզրափակչի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում «Չելսին» 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ նվաճելով մրցաշարի եզրափակչի ուղեգիր։

«Ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր կարիերայում առաջին անգամ հաղթեց Պեպ Գվարդիոլային։ Նախորդ 5 դեպքերից 4-ում հաղթել էին Գվարդիոլայի թիմերը, մեկ խաղ էլ ավարտվել էր ոչ-ոքի։ Այժմ միասին փորձենք հասկանալ, թե ինչպես լոնդոնյան ակումբը հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բորուսիա Դորմտունդի» դեմ պատասխան խաղից հետո (2։1) «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մի շարք փոփոխություններ էր կատարել մեկնարկային կազմում։ Կևին դե Բրոյնեն, Ռուբեն Դիաշը և Ռոդրին․ ահա ընդմանեը այս երեք ֆուտբոլիստներն էին «Բորուսիայի» հանդիպման համեմատ «Չելսիի» դեմ խաղը կրկին սկսել մեկնարկային րոպեներից։

Պեպ, ինչո՞վ է պայմանավորված մեկնարկային կազմում այդքան շատ փոփոխությունները «Չելսիի» դեմ խաղին։ Արդյո՞ք կարելի է դիտարկել, որ Դուք այդքան կարևորություն չեք տալիս այս մրցաշարին,- խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հարցրեց Sky Sports-ի լրագրողներից մեկը

– Մենք ունեինք ընդամենը 2․5 օր վերականգնման համար, բացի այդ, մեր հանդիպումը արտագնա էր։ Մենք երեք ժամ ծախսեցինք, որպեսզի գնացքով հասնեինք Լոնդոն հասնելու։ Չի կարելի ասել, որ մենք կարևորություն չենք տալիս․ դա  սխալ որոկում է։ Մեր մյուս ֆուտնոլիստներն էլ են արժանի լինել մեկնարկային կազմում։

Մենք հաղթել ենք այս մրցաշարում մի քանի անգամ, ուղղակի երբ պարտվում ես, միշտ հեշտ է փնտրել սխալ որոշումները, ինչը շատ սխալ մոտեցում է, իմ ընկերնե՛ր։ Եկե՛ք շնորհավորենք «Չելսիին»․ նրանք այսօր լավագույնն էին խաղադաշտում, – պատասխանել է Գվարդիոլան լրագրողի հարց/հանդիմությանը։

Թոմաս Տուխելը հետաքրքիր լուծում էր գտել «Սիթիին» վնասազերծելու համար։ Պեպի թիմերը անկախ մեկնարկային կազմի ֆուտբոլիստների ընտրությունից միշտ փորձում են գերակայել կենտրոնում։ Գերմանացի մասնագետի լուծումները հենց ուղղված էին դրա դեմ։

Ի՞նչ եր առաջարկել Թոմաս Տուխելը

3-4-2-1 տակտիկական դասավորությունն արդեն վաղուց բազային է դարձել Տուխելի «Չելսիի» համար։ Հենց սա է այն տակտիկական դասավորությունը, որի շնորհիվ լավագույնս են օգտագործվել լոնդոնյան ակումբի գրեթե բոլոր ֆուտբոլիստների խաղային որակները։

Լոնդոնյան ակումբը հանդիպումը սկսեց հետևյալ մեկնարկային կազմով․

Ներկայիս «Չելսին» մի կռահելի նրբություն ունի․ երբ կազմում է Տիագո Սիլվան, ուրեմն Թոմաս Տուխելի թիմը հրաժարվում է բարձր պաշտպանությունից։ Խնդիրը բրազլիացու տարիքային դանդաղկոտությունն է։

Այս խաղում էլ «ազնվականներն» ընտրել էին չափազանց զգուշավոր դասավորություն։ Այժմ խոսենք հետաքրքիր լուծման մասին։ Տեսեք՝ 3-4-2-1 տակտիկական դասավորությունը ամենահիբրիդներից է (իհարկե, դրա արդյունավետ լինելը կախված է նաև ֆուտբոլիստների որակներից)։

Թոմաս Տուխելը հանձնարարել էր եզրային կիսապաշտպաններին մոտենալ կենտրոն և թույլ չտալ, որ «Սիթին» կենտրոնում գերակշռի, բայց ոչ միաժամանակ։ Այդ դեպքում Ժորժինիոն ու Նգոլո Կանտեն ավելի խորն էին իջնում, իսկ Մեյսոն Մաունթ-Հակիմ Զիեշ- ՏիմոՎերներ եռյակը դիմում էր ագրեսիվ պրեսինգի, ևայդ ամեն ունենում էր հետևյալ տեսքը․

Գերմանացի մասնագետի գաղափարը հոյակապ աշխատեց․ կենտրոնում պասիվ լինելու հետևանքով «քաղաքաբնակների» եզրերը զրկված էին գնդակը ստանալ ընթացքի մեջ, ինչի պատճառով էլ ամեն ինչ դանդաղում էր։

Իհարկե, կարելի է այստեղ գրանցել, որ Բենջամին Մենդին, Ռահիմ Սթերլինգը և Ֆերան Տոռեսը ուղղակիորեն դուրս էին մնում գնդակի խաղարկումից, քանի որ նրանցից և ոչ մեկը չի կարողանում կենտրոնում խաղալ «կեղծ» դիրքում, ինչն էլ «Չելսիին» տալիս էր հենց այդ հսկայական գերիշխանական առավելությունը։ 

Այժմ կարելի է խոսել կազմերի տարբերությունների մասին, բայց մենք խոսում ենք փաստերով, ոչ թե եթեներեվ, իսկ փաստը մեկն է․ «կապույտներն» իրավմամբ խաղադաշտում լավագույնն էին։ Ընդհանուր առմամբն Թոմաս Տուխելը արդեն արժանի է, որպեսզի Ռոման Աբրամովչը հրավիրի նրան իր ամառանոց՝ մի բաժակ գինի ըմբոշխնելու և երկարատև պայմանագիր առաջարկելու համար։

Մի քանի փաստ, որոնք կօգնեն Ռոման Արկադովիչին մեր խորհրդին հետևելու համար․

  • Այն օրվանից սկսած, ինչ Թոմաս Տուխելը գլխավորում է «Չելսին», լոնդոնյան ակումբը, թոփ-5 լիգաների ակումբների շրջանակում, բոլոր մրցաշարերում ամենաշատն է անառիկ պահել սեփական դարասը (14 անգամ․ այդ ամենն ընդամենը 19 խաղում)։
  • Թոմաս Տուխելը առաջին գերմանացի մասնագետն է, ով դուրս է եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ։
  • Ամենակարևորը՝ «Չելսիի» խաղը կերպարանափոխվել է․ այն ունի հետագիծ և հստակ նպատակ։
  • «Չելսին» տակտիկապես դարձել է տարբերվող, ճանաչելի և իմաստուն

Թոմաս Տուխելի այս գաղափարը հոյակապ աշխատեց, ինչը կարծես նախերգանք լիներ ինչ-որ էլ ավելի կարևոր բանի համար և հետաքրքիր է ՝ Զինեդին Զիդանն այս խաղը դիտո՞ւմ էր․․․

Այս խաղով, մեր համոզմամբ, գերմանացի մասնագետը սկսում է հեռակա  տակտիկական բանականության խաղը Զիզուի հետ։

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023