Թրիլլեր  «Օլիմպիկոյում». Ռոման ու Միլանը չպարզեցին հաղթողին🎥

Թրիլլեր «Օլիմպիկոյում». Ռոման ու Միլանը չպարզեցին հաղթողին🎥

29/04/2023 - 21:49

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում «Ռոման« Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Միլանի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ըթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Նշենք, որ հանդիպումը թրիլլերային ավարտ ունեցավ, քանի որ «գայլերը» 90+3-րդ րոպեին Թեմի Աբրահամի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ, սակայն 90+7-րդ րոպեին Ալեքսիս Սալեմակերսը խփեց «ռոսոներիների» պատասխան գոլը։

Հավելենք, որ հանդիպման ողջ ընթացքում գրանցվեց ընդամենը երկու դիպուկ հարված, որոնք կողմերը վերածեղին դարպասի գրավման։

Այս ոչ-ոքիից հետո «ռոսոներիները» վաստակեցին 57 միավոր և զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը։

«Գայլերը» նույնպես ունեն 57 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 5-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023