Թուլուզը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Լիվերպուլին 🎥

Թուլուզը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Լիվերպուլին 🎥

09/11/2023 - 23:38

Եվրոպա լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Թուլուզի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ ֆրանսիական ակումբը հաղթեց 3:2 հաշվով։

Կարլես Մարտինեսի թիմի գոլերը խփեցին Արոն Դյոնումը, Թիյս Դալինգան ու Ֆրանկ Մագրին, իսկ «Լիվերպուլի» կազմից աչքի ընկավ Դիոգու Ժոտան, Քրիստիան Կասերեսն էլ գրավեց սեփական դարպասը։

E խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

ԼԱՍԿ 3:0 «Յունիոն Սենթ Ժիլուազ»

4-րդ տուրից հետո խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Լիվերպուլ» – 9 միավոր
  2. «Թուլուզ» – 7
  3. «Յունիոն» – 4
  4. ԼԱՍԿ – 3
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023