Ընկերական հանդիպումներ. Բարսելոնան ու Ռեալը հաղթանակներ տոնեցին🎥

Ընկերական հանդիպումներ. Բարսելոնան ու Ռեալը հաղթանակներ տոնեցին🎥

31/07/2022 - 15:18

«Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդն» ավարտեցին են իրենց շրջագայությունն ԱՄՆ-ում` անցկացնելով վերջին ընկերական հանդիպումները։

Կատալոնական ակումբը մրցեց «Նյու-Յորք Ռեդ Բուլի» դեմ։

Խավիի թիմը, ունենալով խաղային մեծ առավելություն, հաղթեց 2:0 հաշվով։ «Բլաուգրանայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ուսման Դեմբելեն ու Մեմֆիս Դեպայը։

Ինչ վերաբերում է «Ռեալ Մադրիդին», «արքայական» ակումբը Փասադենայի «Ռոզ Բոուլ» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ և հաղթեց նույն` 2:0 հաշվով։

«Սերուցքայինների» գոլերը խփեցին Կարիմ Բենզեման ու Մարկո Ասենսիոն։

Հավելենք, որ «Ռեալ Մադրիդն» ավարտեց նախամրցաշրջանային հատվածը։ Կառլո Անչելոտիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում մրցելով «Այնտրախտի» դեմ։

«Բարսելոնան» էլ օգոստոսի 7-ին Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում կմրցի մեքսիկական «Պումասի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023