Բարսելոնան Հալանդին ձեռք բերելու համար մտադիր է վարկ վերցնել

Բարսելոնան Հալանդին ձեռք բերելու համար մտադիր է վարկ վերցնել

02/04/2021 - 01:22

Ինչպես արդեն տեղյակ եք, «Բորուսիա Դորտմունդի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը, նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում նախնական բանակցություններ են արդեն վարել «Բարսելոնայի» ղեկավարության հետ։

ESPN-ը հայտնում է, որ Ռայոլան ու Հալանդը հանդիպել են կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և տնօրեն Մատեու Ալեմանիի հետ։ Հանդիպումը տևել է մոտ երկուսուկես ժամ։

Հայտնի է նաև, որ 20-ամյա ֆուտբոլիստի ներակայացուցիչները մտադիր են հանդիպել 5 գրանդ ակումբների ղեկավարների հետ, ինչից հետո նոր Էրլինգ Հալանդի ապագայի վերաբերյալ որոշում կկայացնեն։ Այդ նպատակով նրանք արդեն մեկնել են Մադրիդ, որտեղ կհանդիպեն նաև «Ռեալի» ղեկավարության հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «բլաուգրանասը» դիտարկում է Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար վարկ վերցնելու տարբերակներ։ Խոսքը մոտ 150 մլն եվրոյի մասին է, քանի որ «Բորուսիան» հենց այդքան է ցանկանում ստանալ խաղացողի վաճառքից

«Բարսելոնան» այդպիսի փորձ արդեն ունի, երբ 2019 թվականին 120 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկո Մադրիդից» գնեց Անտուան Գրիզմանին։ Այդ ժամանակ «Բարսելոնան» նույնպես վարկ էր վերցրել։

Ժոան Լապորտան վստահ է, որ Հալանդի ձեռքբերումը նշանակալից իրադարձություն կդառնա կատալոնական ակումբի համար։

Բացի դրանից, 58-ամյա ֆունկցիոները չի ցանկանում թույլ տալ, որ 20-ամյա խաղացողը տեղափոխվի «Ռեալ», որը նույնպես ակտիվորեն հետաքրքրված է նրա ծառայություններով։

Լապորտան Հալանդի ձեռքբերումով ցանակնում է նաև ակումբում պահել Լեո Մեսսիին։

Վերջում հավելենք, որ Էրլինգ Հալանդի և «Բորուսիա Դորտմունդի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Կողմերի միջև գործող պայմանագրում կա մի կետ, ըստ որի, 2022 թվականի ամռանը Հալանդի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023