Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով

Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով

01/11/2019 - 18:56

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հերթական նիստը՝  ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Կոմիտեի որոշմամբ որոշվել է «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման ընթացքում ոչ սպորտային պահվածիք համար Էրիկ Վարդանյանին որակազրկել, իսկ «Փյունիկ» ակումբին տուգանել 600 հազար դրամով։

Հիշեցնենք, որ այդ հանդիպման 67-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացված Էրիկ Վարդանյանը հանդերձարան հեռանալու ճանապարհին հրել էր մրցավարին, միջնամատ էր ցույց տվել «Արարատի» երկրպագուներին, ինչպես նաև կոտրել էր հանդերձարանի դուռը։

Կարգապահական կոմիտեն նաև պատիժ է սահմանել «Լոռի» – «Գանձասար-Կապան» խաղի միջադեպի համար: «Լոռին» հաջորդ 1 տնային հանդիպումը պետք է անցկացնի առանց հանդիսատեսի, իսկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ն տուգանվել է 500000 ՀՀ դրամ:

Կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթնաալ այստեղ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023