Հայտնի է դարձել Լա լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է դարձել Լա լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

09/02/2021 - 21:16

«Սևիլիայի» կենտրոնական հարձակվող Յուսեֆ Էն-Նասիրին ճանաչվել է իսպանական Լա լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Նախորդ ամսվա կտրվածքով 23-ամյա մարոկացին մասնակցել է 6 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ՝ այդ թվում երկու անգամ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Իսպանական Լա լիգայի գլխավոր ռմբարկուների ցուցակում Էն-Նասիրին Լեո Մեսսիի հետ միասին կիսում է երկրորդ հորիզոնականը․ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակտիվում ունեն 13-ական գոլ։

Լավագույն ռմբարկուն Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն է։ Ուրուգվայցին իր գոլերի քանակը հասցրել է 16-ի։

Հատկանշական է, որ փետրվարի 11-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կմցրի հենց «Սևիլիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023