Էդգար Սևիկյանը միացել է Հայաստանի հավաքականին🎥

Էդգար Սևիկյանը միացել է Հայաստանի հավաքականին🎥

10/10/2023 - 08:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականն արդեն սկսել է մարզական հավաքը` նախապատրաստվելով առաջիկա հանդիպումներին։

ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, որ «Պարի ՆՆ»-ի հարձակվող Էդգար Սևիկյանն արդեն ժամանել է Երևան և միացել Հայաստանի հավաքականին։

Հատկանշական է, որ 22-ամյա ֆուտբոլիստը նաև առաջին մարզումն է անցկացրել մեր ընտրանու կազմում։

Հիշեցնենք, որ Սևիկյանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023