Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

08/10/2023 - 17:05

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն այսօր` հոկտեմբերի 8-ին, սկսել է մարզական հավաքը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները.

Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Այսօր թիմին կմիանա Նաիր Թիկնիզյանը, իսկ հոկտեմբերի 9-ին հավաքականի ճամբար կժամանեն Ստյոպա Մկրտչյանը, Վահան Բիչախչյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Անդրե Չալըշըրը, Տիգրան Բարսեղյանը, Էդուարդ Սպերցյանը,Գեորգի Հարությունյանը և Արթուր Սերոբյանը:

Նշենք, որ «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վնասվածքի պատճառով չի միանալու հավաքին։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 10-ին կմեկնի Ռիգա, որտեղ Եվրո-2024-ի որակավորման 7-րդ տուրում կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։

Մեր ընտրանին հոկտեմբերի 14-ին կմեկնի Ստրումիցա, որտեղ ամսի 17-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023