Զինչենկոն, հնարավոր է, կարիերան շարունակի Իտալիայում

Զինչենկոն, հնարավոր է, կարիերան շարունակի Իտալիայում

03/01/2021 - 15:01

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հետաքրքրել է «Լացիոյին»։

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, հռոմեական ակումբը մտադիր է վարձակալել Զինչենկոյին։ Վարձակալությունը ներառելու է նաև խաղացողին անմիջական գնման իրավունք։ «Քաղաքաբնակներն» իրենց ֆուտբոլիստին գնահատում է 20 մլն եվրո։

Ուկրաինիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Սիթիի» կազմում գրեթե չի հայտնվում խաղադաշտում և կարծես թե նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը։ Ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն անցկացրել է ընդամենը 6 հանդիպում՝ աչքի ընկնելով 1 գոլային փոխանցումով։

Բացի Զինչենկոյից, «Լացիոն» հետաքրքրված է նաև «Լիլի» պաշտպան Դամագոյ Բրադարիչի և սերբական Սուպեր լիգան ներկայացնող «Չուկարիչկիի» 20-ամյա ֆուտբոլիստ Դիմիտրիե Կամենովիչի ծառայություններով։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023