Երեք գրանդ ակումբներ պատրաստ են վարձակալել Լուկակուին

Երեք գրանդ ակումբներ պատրաստ են վարձակալել Լուկակուին

25/08/2023 - 15:57

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան շարունակում է մնալ անորոշ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», որը պատրաստ է վարձակալել նրան։

«Գայլերը» պատրաստ են վճարել 30-ամյա ֆուտբոլիստի ողջ աշխատավարձը, սակայն վարձակալական պայմանագրում չպետք է ներառվի պարտադիր գնման իրավունք։

Այս գործարքի կայացման հիմնական խոչընդոտն այն է, որ «ազնվականները» ցանկանում են վաճառել Լուկակուի տրանսֆերային ամբողջական իրավունքները, այլ ոչ թե վարձավաճարով տրանադրել նրան այլ ակումբի։

Այժմ «Չելսին» ճնշում է գործադրում Լուկակուի վրա, որպեսզի վերջինս ընդունի Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկներից մեկը։

Հաղորդվում է, որ, բացի «Ռոմայից», Լուկակուին իր շարքերում ցանկանում են տեսնել նաև «Բարսելոնան» և ՊՍԺ-ն, որոնք նույնպես ցանկանում են վարձակալել բելգիացի հարձակվողին։

Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուի ապագան վերջին շրջանում կապվում էր միայն «Յուվենտուսի» հետ։

«Չելսին» ցանկանում էր 30-ամյա ֆուտբոլիստին փոխանակել թուրինյան ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի հետ, սակայն կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023