Եվրո-2024. Ավստրիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Եվրո-2024. Ավստրիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

26/05/2024 - 11:07

Ավստրիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։

Ավստրիացիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Նիկլաս Հեդլ («Ռապիդ Վիեննա»), Թոբիաս Լավալ (ԼԱՍԿ), Հայնց Լինդեր («Յունիոն», Բելգիա), Պատրիկ Պենց («Բրոնդբյու», Դանիա)

Պաշտպաններ – Ֆլավիուս Դանիլյուկ («Զալցբուրգ»), Կևին Դանսո («Լանս», Ֆրանսիա), Շտեֆան Լայներ, Մաքսիմիլիան Վյոբեր (երկուսն էլ` «Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Ֆիլիպ Լինհարթ («Ֆրայբուրգ», Գերմանիա), Ֆիլիպ Մվենե («Մայնց», Գերմանիա), Ստեֆան Պոշ («Բոլոնիա», Իտալիա), Լեոպոլդ Քվերֆելդ («Ռապիդ Վիեննա»), Գերնոտ Թրաուներ («Ֆեյենորդ», Նիդերլանդներ)

Կիսապաշտպաններ – Թիերնո Բալո («Վոլֆսբերգ»), Քրիստոֆ Բաումգարտներ, Նիկոլաս Զայվալդ («Լայպցիգ», Գերմանիա), Ֆլորիան Գրիլիչ («Հոֆենհայմ», Գերմանիա), Մարկո Գրյուլ, Մաթիաս Զայդլ (երկուսն էլ` «Ռապիդ Վիեննա»), Ֆլորիան Կայնց («Քյոլն», Գերմանիա), Կոնրադ Լայմեր («Բավարիա», Գերմանիա), Ալեքսանդր Պրաս («Շտուրմ»), Մարսել Զաբիթցեր («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Ռոմեո Շմիդ («Վերդեր», Գերմանիա), Անդրեաս Վայման («Վեսթ Բրոմվիչ, Անգլիա), Պատրիկ Վիմեր («Վոլֆսբուրգ», Գերմանիա)

Հարձակվողներ – Մարկո Առնաուտովիչ («Ինտեր», Իտալիա), Մաքսիմիլիան Էմթրուպ («Հարթբերգ»), Միքայել Գրեգորիչ («Ֆրայբուրգ»)

Ավստրիայի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել թիմի ավագ, Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան, որն ապաքինվում է նախորդ տարվա դեկտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքից։

Նշենք, որ վերջնական հայտացուցակում ընդգրկվելու է 26 ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Ավստրիան Եվրո-2024-ում ընդգրկված է D խմբում և մրցելու է Ֆրանսիայի, Նիդերլանդների ու Լեհաստանի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023