ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչների և եզրափակչի պաշտոնական գնդակը🎥

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչների և եզրափակչի պաշտոնական գնդակը🎥

05/07/2021 - 16:02

ՈՒեՖԱ-ն իր Twitter-ի պաշտոնական էջում ներկայացրել է Եվրո-2020-ի պաշտոնական նոր գնդակը, որը նախատեսված է լինելու մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների համար։

Աղբյուրի փոխանցմամբ` գնդակը ստացել է «Uniforia Finale» անունը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 6-7-ին, որոնց շրջանակում նախ կմրցեն Իտալիան ու Իսպանիան, ապա` Անգլիան ու Դանիան։ Եզրափակիչ հանդիպումն էլ կայանալու է հուլիսի 11-ին։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի վերջին 3 հանդիպումները կայանալու են Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023