Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ ցանկանում են ձեռք բերել Մեսսին

Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ ցանկանում են ձեռք բերել Մեսսին

06/02/2020 - 14:39

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեո Մեսսին պատրաստ է ամռանը դիտարկել այլ ակումբների առաջարկները և թիմի ներսում առաջացած կոնֆլիկտի պատճառով փոխել ակումբային գրանցումը։

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով 32-ամյա հարձակվողը կարիերան կարող է շարունակել հինգ ակումբներից մեկում, որոնք ակտիվորեն սկսել են հետքրքրվել նրա ծառայություններով։

Մեսսիի տրանսֆերին սկսել են հավակնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Ինտերը», ՊՍԺ, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթին»։

Արգենտինացին իր պայմանագրում մի կետ ունի, որը թույլ կտա նրան հունիսին անվճար հեռանալ «Բարսելոնայից»։ Նոր ակումբում նրա աշխատավարձը կարող է կազմել 50-80 մլն եվրո։

Նշվում է նաև, որ կատալոնական ակումբն էլ իր հերթին սկսել է լրջորեն մտածել նրան փոխարինող գտնեու մասին։ Մեսսիի հեռանալու դեպքում «Բարսելոնան» ծրագրում է վերադարձնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Ակումբը նախատեսում է ձեռք բերել նաև «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, ում դիտարկում են որպես Լուիս Սուարեսի փոխարինող։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023