Մանչեսթեր Սիթին ակտիվորեն հետևում է Լեո Մեսսիի շուրջ իրադարձությունների զարգացմանը

Մանչեսթեր Սիթին ակտիվորեն հետևում է Լեո Մեսսիի շուրջ իրադարձությունների զարգացմանը

06/02/2020 - 14:23

«Մանչեսթեր Սիթին» սկսել է ակտիվորեն հետևել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի շուրջ իրադարձությունների զարգամցանը։ Եթե արգենտինացին խզի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, «քաղաքաբնակները» պատրաստ են նրան պայմանագիր առաջարկել։

Evening Standard-ի տեղեկություններով Լեո Մեսսին մտերմիկ հարաբերություններ ունի «Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոյի և սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ, ովքեր ժամանակին աշխատել են «Բարսայի» համակարգում։ Մեսսիի տեղափոխության հարցում գլխավոր դեր կարող է խաղալ հենց այդ գործոնը, եթե նա որոշի մրցաշրջանի ավարտին հեռանալ կատալոնական ակումբից։

 La Gazzetta dello Sport -ն արդեն տեղեկատվություն է տարածել, որ արգենտինացին հունիսին պատրաստ է դիտարկել նոր առաջարկներ։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին և կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի միջև կոնֆլիկտ է առաջացել։ Կոնֆլիկտի պատճառ էր դարձել Աբիդալի վերջին հայտարարություններից մեկը, երբ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր, որ որոշ խաղացողներ գոհ չէին Էռնեստո Վալվերդեի աշխատանքից, իսկ Լեո Մեսսին պարտադրել էր տալ նաև խաղացողների անուններ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023