Եվրոպական գրանդը տրանսֆերային առաջարկ է պատրաստում Վլահովիչի համար

Եվրոպական գրանդը տրանսֆերային առաջարկ է պատրաստում Վլահովիչի համար

06/06/2023 - 12:12

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, սերբ հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բավարիան», որն արդեն մինչև 2028 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել նրա հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` եթե 23-ամյա հարձակվողը տեղափոխվի մյունխենյան ակումբ, նրա տարեկան աշխատավարձը կլինի 8 մլն եվրո։

Սկիրան հաստատում է, որ «ռեկորդ մայսթերը» տրանսֆերային առաջին առաջարկն է պատրաստում Վլահովիչին ձեռք բերելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» սերբ ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 80 մլն եվրո։

Հատկանշական է, որ Վլահովիչը նույնպես կողմ է ակումբային գրանցումը փոխելուն, քանի որ չի կարողանում հարմարվել «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի նախընտրած մարտավարությանը։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի շարքերը համալրել է 2022 թ. հունվարին։ Այդ ժամանակ «Յուվենտուսը» նրա տրանսֆերի դիմաց «Ֆիորենտինային» վճարել է 81 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023