Կլոպ․ «Ես արտաքին ճնշում չեմ զգում․ ամբողջ կյանքում ինքս եմ ինձ ներսից ճնշում»

Կլոպ․ «Ես արտաքին ճնշում չեմ զգում․ ամբողջ կյանքում ինքս եմ ինձ ներսից ճնշում»

24/01/2021 - 13:43

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Գավաթի (FA Cup) 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման մասին։

Կապված այդ խաղի կարևորության և վերջին շրջանում մերսիսայդյան ակումբի ցուցադրաց անհաջող ելույթների հետ՝ մեծ են ճնշումները դեպի գերմանացի մասնագետը։

«Ես արտաքին ճնշում չեմ զգում․ ամբողջ կյանքում ինքս եմ ինձ ներսից ճնշում։ Այնպես որ այդ առումով ես ինձ ինչ-որ չափով պաշտպանված եմ զգում։

Ես ինձ շատ լավ գիտեմ։ Գիտեմ, որ բավական լավն եմ, և դա ինձ կարող է երջանկացնել երկար ժամանակով»,- 53-ամյա մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ը։

Տեղեկացնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ հունվարի 24-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։

Հիշեցնենք նաև Պրեմիեր լիգայի շրջանակում մի շարք անհաջող ելութներից հետո «Լիվերպուլը» առաջատարի դիրքերը զիջել է՝ հանգրվանելով 4-րդ հորիզոնականում։

Այս պահին առաջատարը «Յունայթեդն» է, որն իր միավորների քանակը հասցրել է 40-ի։ «Կարմիրները» 6 միավոր պակաս են վաստակել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023