Լիվերպուլն ապշեցուցիչ անարդունավետության հակառեկորդ է սահմանել

Լիվերպուլն ապշեցուցիչ անարդունավետության հակառեկորդ է սահմանել

22/01/2021 - 18:20

Ինչպես տեղեկանում ենք Opta Sports-ի էջերից, «Լիվերպուլն» ապշեցուցիչ հակառեկորդ է սահմանել։

Բանն այն է, որ Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները ԱՊԼ-ի շրջանակում կատարած վերջին 87 հարվածներից և ոչ մեկը չեն պսակել գոլով՝ վերջին 4 հանդիպումներում չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը։

Գոլային երաշտի այս ցուցանիշն Անգլիայի ընթացիկ առաջնությունում ամենաերկարն է․ հաջորդը «Լիդսն» է՝ 27 անարդյունավետ հարվածով։

Առավել դժվար է դառնում բացատրել «Լիվերպուլի» կատաստրոֆիկ ցուցանիշը, երբ ակումբում ունես Մոհամեդ Սալահի, Ռոբերտո Ֆիրմինոյի, Սադիո Մանեի, Տրենտ Ալեքսանդր-Առնելդի նման թանկարժեք ֆուտբոլիստներ։

Ավելին՝ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում մերսիսայդյան ակումբը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց ետնապահներից «Բյորլնիին»՝ այդ կերպ ընդհատելով «Էնֆիլդ Ռոուդում» անպարտելիության տպավորիչ ցուցանիշը, որը բաղկացած էր 68 խաղից։

Այս տպավորիչ անարդյունավետությունը չէր կարող բացասաբար չազդել մրցաշարային աղյուսաում «կարմիրների» զբաղեցրած դիրքի։ վրա։

«Լիվերպուլն» այս պահին ԱՊԼ-ի առաջատարի դիրքը զիջել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նահանջելով 4-րդ հորիզոնական, իսկ վաստակած միավորների քանակով 6 մավորով զիջում է մանկունյական ակումբին՝ իր ակտիվում ունենալով 34 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023