Ելիզավետա II-ը հաջողություն է մաղթել Անգլիայի հավաքականին 📷

Ելիզավետա II-ը հաջողություն է մաղթել Անգլիայի հավաքականին 📷

11/07/2021 - 15:49

Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի և Իտալիայի հավաքականները։

Խաղից առաջ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը հաջողություն է մաղթել Անգլիայի հավաքականին.

«55 տարի առաջ ինձ բախտ վիճակվեց աշխարհի գավաթը հանձնել Բոբի Մուրին և տեսնել, թե ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և հավաքականի անձնակազմի համար ինչ է նշանակում դուրս գալ մեց մրցաշարի եզրափակիչ ու հաղթել այն։

Ցանկանում եմ անձամբ իմ և ըտանիքիս բոլոր անդամների կողմից շնորհավորել Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում ձեզ եզրափակիչ խաղում և հուսով եմ, որ պատմությունը կխոսի ոչ միայն ձեր հաջողության, այլև ոգու կայունության և նպատակասլացության մասին»,- նշված է Ելիզավետա II-ի նամակի մեջ, որը մեջբերում է Անգլիայի հավաքականի Twitter-ի հավաքականի պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ է խաղալու Եվրոպայի առաջնության եզրափակչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023