Դրամատիկ ավարտ Շտուտգարտում․ Գերմանիայի հավաքականին վայրկյաններ չբավականցրին

Դրամատիկ ավարտ Շտուտգարտում․ Գերմանիայի հավաքականին վայրկյաններ չբավականցրին

04/09/2020 - 00:46

Մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը, որի առաջին տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Գերմանիայի հավաքականը Շտուտգարտում մրցեց Իսպանիայի հավաքականի դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Երկու հավաքականներն են էլ գոլի հեղինակ դառնալու լավ հնարավորություններ ունեին, սակայն Թիլո Կերերի և Լերոյ Սանեի հարվածներից հետ «ֆուրիա ռոխային» փրկեց Դավիդ դե Խեան, իսկ իսպանացիների կազմից հարվածային դիրք էր դուրս եկել Ռոդրիգո Մորնենոն, սակայն բանն այդպես էլ հարվածին չհասավ՝ չօգտվելով Կևին Տրապի թույլ տված սխալից։

Երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց խփած գնդակով։ 51-րդ րոպեին «բունդեսմանշաֆթը» նետվեց հակագրոհի, ինչի արդյուքնում Էմրե Ջանը երկար փոխանցումով ձախ եզրում գտավ Ռոբին Գոսենսին, ով էլ մեկ հպուով գնդակն ուղարկեց Տիմո Վերներին, վերջինս էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Խաղի մնացած ժամանակահտվածում խաղի առավելությունն անցավ Իսպանիայի հավաքականի կողմը, իսկ գերմանացիները սկսեցին ապավինել հակագրոհների վրա։

Լուիս Էնրիկեի սաներին, ի վերջո, հաջողվեց փրկել խաղը։ Երբ թվում էր՝ խաղը կավարտվի Յոաքիմ Լյովի սաների հաղթանակով, իսպանացիների բազմաքայլ գրոհի արդյունքում 90+5-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Խոսե Լուիս Գայան։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով և կողմերը կիսեցին միավորը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023