Դոնարուման հրաժեշտ է տվել Միլանի երկրպագուներին🎥

Դոնարուման հրաժեշտ է տվել Միլանի երկրպագուներին🎥

14/07/2021 - 15:50

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման , ով ս/թ հուլիսի 1-ին դարձել է ազատ գործակալ, հրաժեշտ է տվել «ռոսոներիների» երկրպագուներին.

«Այս ակումբը հավերժ կմնա իմ սրտում։ Հեռանալու որոշումն ինձ շատ դժվար է տրվել, սակայն երբեմն պետք է վճռական գտնվել և նոր փուլ բացել կյանքում։ «Ռոսոներիների» մարզաշապիկով ես այնպիսի հաջողությունների եմ հասել, ինչպիսին էր 16 տարեկանում Ա սերիայի շրջանակում նորամուտ նշելը։ Ես այստեղ հիանալի տարիներ եմ անցկացրել, որոնք երբեք չեմ մոռանա։

Այժմ եկել է հրաժեշտի պահը և մեկ հաղորդագրությունը բավարար չէ, որպեսզի բացատրեմ զգացողություններս կամ միգուցե դրանք պետք էլ չէ բացատրել, քանի որ ամենախորը զգացմունքները դժվար է փոխանցել բառերով։ Կարող եմ միայն ասել, որ երբեմն պետք է ընտրել փոփոխությունների , բարդություններ հանդիպելու, աճելու և կայանալու ճանապարհը։

Բոլոր «ռոսոներիները», որոնց ես հանդիպել եմ առաջինից մինչև վերջին օրը, հավերժ կմնան իմ սրտում ինչպես մի կարևոր, կյանքի հիմնաքարային մասնիկ, որն ինձ դարձրել է այնպիսին, ինչպիսին ես կամ»,- գրել է Դոնարուման Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը «Միլանի» սան է, որի գլխավոր թիմի կազմում հանդես էր գալիս 2015 թվականից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 251 հանդիպում` 88 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հավելենք, որ 22-ամյա դարպասապահը տեղափոխվելու է ՊՍԺ, որի հետ տարեկան 12 մլն աշխատավարձով 5 տարվա պայմանագիր է կնքելու և շուտով պաշտոնապես կդառնա փարիզյան ակումբի ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023