Դոնարումային և նրա կնոջը կապել ու թալանել են Փարիզում

Դոնարումային և նրա կնոջը կապել ու թալանել են Փարիզում

21/07/2023 - 13:02

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման և նրա կինը կողոպուտի զոհ են դարձել։

Ինչպես հայտնում է Actu17-ը, հուլիսի 21-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում մի խումբ զինված անձինք, կոտրելով դուռը, ներխուժել են 24-ամյա դարպասապահի տուն, որը գտնվում է Փարիզում։

Հանցագործները կապել են իտալացի ֆուտբոլիստին, նրա կնոջն ու տան անվտանգության աշխատակցին, ինչից հետո թալանել են տունը։

Աղբյուրի փոխանցմամբ` վնասը գնահատվել է 500 հազ. եվրո։

Դոնարումային և նրա կնոջը հաջողվել է փախչել ու հանգրվանել տան մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում, ինչից հետո շոկային վիճակում նրանց հոսպիտալացրել են։

Նշվում է, որ առաջին բուժօգնությունը նրանց ցույց են տվել հյուրանոցի աշխատակիցները։

Հաղորդվում է, որ գործով արդեն զբաղվում է Փարիզի հակաավազակային բրիգադը։

Հավելենք, որ Դոնարուման փարիզյան ակումբի կազմում հանդես է գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 72 խաղում դարպասը 23 անգամ պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023