Դոմենեկը 10 տարի անց վերադառնում է մարզչական աշխատանքի

Դոմենեկը 10 տարի անց վերադառնում է մարզչական աշխատանքի

25/12/2020 - 12:10

Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը, ամենայն հավանականությամբ, կվերսկսի մարզչական կարիերան։

Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, 68-ամյա մասնագետը համաձայնության է հասել Լիգա 1-ը ներկայացնող «Նանտի» հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։ Դոմենեկը ոչ թե իր մարզչական շտաբին է բերելու, այլ աշխատելու է ակումբում արդեն աշխատող շտաբի հետ։

Հավելենք, որ «Նանտը» Լիգա 1-ի շրջանակում կայացած 17 տուրերից հետո վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։ Ակումբը վերջին 8 խաղերում չի կարողանում հաղթանակ տոնել։

Ռայմոն Դոմենեկի վերջին աշխատավայրը եղել է Ֆրանսիայի հավաքականը, որը նա մարզել է 2004-2010 թթ․։ «Եռագույնները» 2006 թվականին Դոմենեկի գլխավորությամբ հասան աշխարհի առաջնության եզրափակիչ, սակայն 11-մետրանոցներով պարտվեցին Իտալիայի հավաքականին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023