Դիեգո Կոստան մոտ է իր մանկության սիրելի ակումբ տեղափոխությանը

Դիեգո Կոստան մոտ է իր մանկության սիրելի ակումբ տեղափոխությանը

15/02/2021 - 10:39

Ինչպես տեղեկանում ենք Sky Sports-ի էջերից, «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան մոտ է «Պալմեյրաս» տեղափոխությանը։

Բրազիլական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 32-ամյա ֆուտբոլիստին՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։ Կոստան, ով ծնվել է Բրազիլիայում, մանկուց եղել է «Պալմեյրասի» երկրպագու։

Հիշեցնենք, որ Դիեգոն մադրիդյան ակումբը լքեց իր խնդրանքվ անձնական խնդիրների պատճառով։

Հարձակվողը «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2007-2014 թթ․ և 2018-2021 թթ․, որի մարզաշապիկով անցկացրել է անցկացրել է 215 հանդիպում՝ դառնալով 86 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023