Պաշտոնական․ Ատլետիկոն Կոստայի հետ խզեց պայմանագիրը

Պաշտոնական․ Ատլետիկոն Կոստայի հետ խզեց պայմանագիրը

29/12/2020 - 16:44

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը խզել է պայմանագիրը հարձակվող Դիեգո Կոստայի հետ։

Ակումբը հաստատում է, որ կողմերի միջև պայմանագիրը խզվել է խաղացողի ցանկությամբ, ինչի պատճառը անձնական խնդիրներն են։

Կոստան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 215 հանդիպում՝ դառնալով 86 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլական արմատներով իսպանացի հարձակվողը մադրիդյան ակուբմի հետ երեք անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը, մեկական անգամ էլ՝ Լա լիգայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023