Դիբալան կարող է դատի տալ Յուվենտուսին և պահանջել աստղաբաշխական փոխհատուցում

Դիբալան կարող է դատի տալ Յուվենտուսին և պահանջել աստղաբաշխական փոխհատուցում

23/03/2023 - 16:19

«Յուվենտուսի» և Պաուլո Դիբալայի ճանապարհները, հնարավոր է, կրկին հատվեն, սակայն այս անգամ դատարանում։

Ինչպես տեղեկացնում է Goal-ն, արգենտինացի ֆուտբոլիստի փաստաբան Լուկա Ֆերարին մտադիր է թուրինյան ակումբից ֆինանսական փոխհատուցում պահանջել` պայմանագրի երկաձգման բանակցությունները ձախողելու համար։

Փաստաբանի կարծիքով, Դիբալայի և «Յուվենտուսի» միջև պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններն սկսվել են 2021 թ. հունիսին և այն բանից հետո, երբ կողմերը հասել են սկզբունքային համաձայնության, «բյանկոներիները», չգիտես` ինչու, որոշել են դադարեցնել համագործակցությունն արգենտինացի հարձակվողի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` Դիբալայի ներկայացուցիչները պահանջում են փոխհատուցում, որը հավասար է այն տարբերությանը, թե որքան կվաստակեր 29-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում», եթե երկարաձգվեր պայմանագիրը, և որքան է նա այժմ վաստակում «Ռոմայի» հետ կնքած պայմանագրի հիման վրա:

Փաստաբանը նաև պահանջում է խաղացողին վճարել 3.8 միլիոն եվրո պարտք, որը «Յուվենտուսը» խնայել է «ֆինասական խարդախության» գործի շրջանակում։

Դիբալան և նրա փաստաբանը թուրինյան ակումբից պահանջում են ընդհանուր 54 մլն եվրո գումար։

Ընդ որում, նախորդ տարվա մայիսին Ֆերարին «Յուվենտուսի» ղեկավարությունից խնդրի կարգավորման և պայմանագրի հավանական երկարաձգման դիմաց պահանջել է 5 մլն եվրո գումար, սակայն «բյանկոներիները» մերժել են, ինչից հետո Դիբալան որոշել է հեռանալ ակումբից։

Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» կազմում հանդես է եկել 2015-2022 թթ.` անցկացրած 293 խաղում դառնալով 115 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից առաջ արգենտինացի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակում համալրեց «Ռոմայի» շարքերը, որի մարզաշապիկով անցկացրել է 28 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023